-
03.10.2020|
10:31
Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի, այլ նաև թուրք ծայրահեղականներով։ Ermenihaber-ը «Haber Global» լրատվամիջոցի ռեպորտաժից կադր է հրապարակել, որտեղ երևում է թուրքական ծայրահեղ ազգայնամոլական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» կազմակերպության անդամը, ով ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։
-
03.10.2020|
10:23
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել կանադական «The Globe and Mail» պարբերականին, որում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակին:
-
03.10.2020|
10:22
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակել է հանցավոր կերպով թիրախավորել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը:
-
03.10.2020|
10:19
Ադրբեջանում սպանվել է Հոմսից 4 սիրիացի գրոհային (վարձկաններ), որոնք Թուրքիայից տեղափոխվել են Ադրբեջան, հայտնում է «Infoteka24»-ը՝ հղում անելով «Idlib Post»-ին:
-
03.10.2020|
10:18
Կանադայի ԱԳ նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ Թուրքիա զենքի արտահանումը կդադարեցվի, եթե ապացուցվեն մարդու իրավունքների խախտումների տեղեկությունները՝ հայտնում է Nationalpost-ը:
-
03.10.2020|
10:17
Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերից որևէ մեկին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չեռնովցի մարզում ճեպազրույցի ժամանակ:
-
03.10.2020|
10:15
Օդային տագնապ ազդանշանը տրվում է շչակներով, միասնական տեղեկատվական շտաբում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը։
-
03.10.2020|
10:11
Արցախին ուղարկված ֆինանսական օգնությունը ընդհանուր առմամբ գերազանցում է 19 միլիոն դոլարը, ասաց ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյան:
-
03.10.2020|
10:10
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները:
-
03.10.2020|
10:07
ՌԴ և ԻԻՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մոհամադ Ջավադ Զարիֆը այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը՝ անդրադառնալով Սիրիայից և Լիբիայից տարածաշրջան տեղափոխված զինյալների խնդրին՝ հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն: